Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Զոհրաբ Մնացականյանը շատ շուտով կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ

am ru
Zohrab Mnats`akanyane shat showtov khandipi Elmar Mamedyarovi het_96387

Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը, սակայն չի հանդիպման համար հստակ ժամկետներ չեն նշել:

«Ես փորձում եմ այդ հարցում լինել շատ կոռեկտ և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: Հանդիպման մասին մենք կհայտարարենք համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,- ասել է Մնացականյանը:

Վերջինս նաև նշել է. «Մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին: Հուլիսին հանդիպում եղավ Բրյուսելում, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընթացը, կազմակերպելու հաջորդ հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Համաձայնեցված ձևով կխոսենք այդ մասին»:

Հիշեցնենք, որ  Զոհրաբ Մնացականյանի առաջին անգամ Մամեդյարովի հետ հանդիպել է հուլիսի 11-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ