Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Երբեք չեմ մոռանա այդ հզոր ժողովրդին. Նիկոլայ Ռիժկովը՝ Հայաստանի և հայերի մասին

am ru es
a-nikogda-ne-zabudu-etot-velikiy-narod--nikolay-rijkov-ob-armenii-i-armanax

30 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, այն առաջին խոշոր աղետն էր, որ չթաքցվեց, եւ՝ վերջինը, որը հաղթահարվեց միասնաբար` ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների կողմից: Այս մասին գրում է «Российская газета» թերթը:

Երկրաշարժի ցնցման ուժը զգացվել է Սեւ ծովից մինչեւ Կասպից ծովի հսկայական տարածքում: Սպիտակը ամբողջությամբ՝ 30 վայրկյանում ավերվել է: Սա 1948 թ. Աշգաբատի երկրաշարժից հետո ԽՍՀՄ-ի ամենամեծ աղետն էր: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, 520 հազարը մնացել է անօթեւան: Տարերային աղետից տուժել է 21 քաղաք եւ 324 գյուղ:

Հայաստանի՝ աղետից տուժած տարածքներում փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների համակարգող հանձնաժողովը ղեկավարում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Российская газета»-ի հետ զրույցում Ռիժկովը պատմել է, թե աղետի առաջին օրերին ինչպես է հաղթահարել ստեղծված քաոսը:

Հայաստանի Ազգային հերոս Ռիժկովն այս առիթով նշել է.

«Չէի ասի, թե առաջին օրը ամեն բան կենտրոնացրել էինք մեր ձեռքերում: Դա անհնար էր. մարդիկ դժբախտություն էին ապրել: Շատերը լալիս էին, չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում ... »:

Ռիժկովը ընդգծել է. «Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն, ի տարբերություն մեզ: Նրանք երբեք չմոռացան ինձ անկախ այն բանից, թե ինչ պաշտոն էի զբաղեցնում: Եվ դրա համար ես երախտապարտ եմ հայ ժողովրդին»:

Վերջինս հայ ժողովրդի՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին մի պատմություն է պատմել. «Ուղղաթիռով թռչում ենք մի լեռնային գյուղ: Օդաչուն ասաց. «Չեմ կարող վարէջք կատարել, վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք դաշտում… կեղտ, անձրեւ… սարսափելի էր: Ճանապարհին մի «Վոլգա» հանդիպեց: Իմ աշխատակիցները կանգնեցրին այն, որպեսզի կարողանանք գյուղ հասնել՝ խնդրեցին մեքանան մեզ տրամադրել: Վարորդն ասաց. «Ինչպե՞ս տամ ձեզ իմ մեքենան»: Նրան ասացին. «Ռիժկովի համար է»: Ինձ ապշեցրեց վարորդի արձագանքը. «Ռիժկովի համար է՝ վերցրու»:

... Այո, նրանք ինձ հիշում են: Եվ ես երբեք չեմ մոռանա այդ հզոր ժողովրդին», - եզրափակել է Նիկոլայ Ռիժկովը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ