Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

ԱԱ․ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին

am
aa-varoujan-kajoyann-ou-lean-berianicen-partvecin

Ըմբիշներ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ում։

74 կգ քաշային Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10։2 հաշվով հաղթեց լիտվացի մրցակցին։ 1/8-ում հայ ըմբիշը 4։10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վասիլի Միխայլովին։ Վերջինս էլ պարտվեց քառորդ եզրափակչում՝ Կաջոյանին զրկելով շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

125 կգ քաշային Լևան Բերիանիձեն մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Խոցինավսկիին։ Վերջինս հասել է կիսաեզրափակիչ։ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ