Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ԱԱԾ քննիչը մերժել է իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս միջնորդությունը. Դավիթ Սանասարյան

am
aac-qnnice-merjel-e-im-nkatmamb-qreakan-hetapndoume-dadarecnelou-pastabanneris-mijnordoutyoune-davit-sanasaryan

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։

 

Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։

Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։

Սիրում եմ բոլորիդ

Հ.Գ. Սիրելի լրագրողներ, մինչև ասուլիս հարցազրույց չեմ տալու, խնդրում եմ ընդունել ի գիտություն, իսկ ասուլիսի մասին կտեղեկացնեմ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ