ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ. Փաշինյան

am en ru
aac-tnorenin-asxatanqic-azatelou-mijnordagire-storagrel-em-pasinyan

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ: Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլային թիմին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու ազգային և պետական կարևոր հարցի լուծման վրա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ