Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները

am es
abovyanoum-meknarkoum-enloft-oji-hanrayin-gradarani-karoucman-asxatanqnere

Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

Նա նշել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն աշխատասեղանիս վրա են գտնվում Աբովյանի հանրային գրադարանի նախնական էսքիզներն ու դիզայներական լուծումները, դրանցով ուզում եմ կիսվել նաև ձեզ հետ։

Գրադարանը տեղակայված է լինելու ուսանողական թաղամասում՝ Աբովյանի պետական քոլեջի տարածքում:

Եթե հիշում եք, նշել էի, որ համայնքային կյանքի զարգացման իմ տեսլականում կարևորում եմ նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծումն ու առաջխաղացումը։

Դրանք՝ մեր համայնքներում իրենց գործունեությամբ, մեր քաղաքացիների կրթական ցենզի ու քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն են միտված, ինչպես նաև հանդիսանում են հանրության տեղեկացվածության ու մեդիագրագիտության բարձրացման համար լավագույն հարթակներից:

Եվ ահա, «Smart» հիմնադրամի հետ համատեղ այդ գործընթացն արդեն սկսել ենք, և շատ շուտով Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։

Համոզված եմ՝ այս վայրը շատ արագ դառնալու է մեր երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են ռեալիզացնել տարաբնույթ նորարարական ու ստեղծարար գաղափարներ, որոնք կնպաստեն համայնքային կյանքի զարգացմանը, ինչպես նաև ինքնակրթմանն ու սեփական ունակությունների ընդլայնմանը»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ