Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ադրբեջան՝ էքսպանսիոնիստական պետություն

adrbejan-eqspansionistakan-petoutyoun

Մամուլում հրապարակումներ են տարածվել, որոնց աղբյուրը ,,Կոմերսանտն,, է, համաձայն որի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է հայտնել Ադրբեջանին «Բալ Է» կարգի առափնյա պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու հարցում, եւ գրեթե պատրաստի համաձայնագիրը չի ստորագրվել: Ընդ որում, ՌԴ ՊՆ մասնագիտական եզրակացության մեջ ասված է, որ նման գործարքը կարող է սպառնալ Կասպից նավատորմիղի անվտանգությանը:

Պարզ ասած, կստացվի, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հեռանկարում չի բացառել Ադրբեջանի հետ Կասպից ավազանում ռազմական բախման հավանականությունը: Առաջին հայացքից դա չափազանց արտառոց է թվում՝ նկատի ունենալով երկու երկրների ռազմական ներուժի անհամեմատելիությունը: Բայց ռազմական ստրատեգիան նրա համար է, որպեսզի ցանկացած տեսական հնարավորություն դիտարկի եւ ըստ այդմ ձեռնարկվի հակազդեցության քայլեր:

Միայն այդ փաստը բավական է, որպեսզի պարզ լինի, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, բարեկամական հարաբերությունների մասին խոսակցությունները միայն քարոզչություն են՝ նախատեսված ներքին սպառման համար:

Գործնականում, ինչպես ցույց է տալիս ,,Բալ Է,, հրթիռային համակարգի հետ կապված պատմությունը, Ռուսաստանը խիստ կասկածանքով է վերաբերվում Ադրբեջանի միլիտարիզացմանը, մանավանդ՝ Կասպից ավազանում, որտեղ խաչվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը: Այդ է, թերեւս, շարժառիթը, որ Ռուսաստանը որոշել է Կասպից նավատորմիղի գլխավոր ռազմահանգրվանն Աստրախանից տեղափոխել հարավ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաք: Ֆորմալ պատճառաբանությունն այն է, որ Աստրախանի նավահանգիստը ձմռանը սառչում է: Ադրբեջանական փորձագիտական շրջանակները դրան հավատ չեն ընծայում եւ հակված են Ռուսաստանի այդ որոշումը բացատրել Կասպից ավազանի ենթադրվող կոմունիկացիաները վերահսկողության տակ պահելու ռազմավարությամբ:

Բաքվում, ընդսմին, վարկած են առաջադրել, որ ստորագրվել է ռուս-իրանական համաձայնագիրը, որի շրջանակներում Իրանը Կասպից ծովով Ռուսաստան նավթ կառաքի, որը կվաճառվի որպես ռուսական, բայց հասույթը բաժին կհասնի Իրանին: Անուղղակի ակնարկներ կան, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում քննարկել է Կասպից ծովում իրանական լցանավերի տեղաշարժը հետախուզելու հարցը: Բացառված չէ, որ ռուսական նավատորմիղի վերաբազավորումը նաեւ Ադրբեջանի հակաիրանական գործողությունները կանխելու նպատակ է հետապնդում: Ռուս-ադրբեջանական անվստահության մի պատճառ էլ, հնարավոր է, կապված է վերջերս Իլհամ Ալիեւի Թուրքմենստան կատարած այցի հետ:

Այդ կապակցոությամբ ակնարկներ եղան, որ քննարկվել է Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցը: Մինչեւ վերջին ժամանակներս այդ խնդիրը գտնվում էր մերձկասպյան բոլոր երկրների համաձայնության տիրույթում: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանում իշխող կարծիքն այն է, որ Տրանսկասպյան գազատարի կառուցումը կարող է իրականություն դառնալ թուրքմենա-ադրբեջանական փոխադարձ համաձայնությամբ: Ռուսաստանն, ըստ երեւույթին, այդ մոտեցումը չի կիսում եւ Կասպից նավատորմիղի արդիկանացման եւ վերատեղաբաշխման քայլերով հասկացնում է, թե այդ բարդ տեղաշրջանում ով է ,,եղանակ պատվիրում,,:

Ռուսաստանի այս քայլերն ունեն ռազմավարական ծրագրավորման նշանակություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ոչ միայն Հայաստանի եւ Իրանի ու Վրաստանի, այլեւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Բաքվում Դաղստանի հարավային շրջանները համարում են «պատմական Ադրբեջանի անբաժանելի մաս»: Ադրբեջանի թիրախում է հատկապես Դերբենտ քաղաքը եւ համանուն շրջանը, որտեղ էթնիկ ադրբեջանցիներն զգալի թիվ են կազմում: Ահա այդ հավակնությունները զսպելու համար է, որ Ռուսաստանը Կասպից նավատորմիղն Աստրախանից վերաբազավորում է Դաղստանի Կասպիյսկում եւ առափնյա պաշտպանության հրթիռային համակարգեր չի վաճառում Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ այսուհետեւ Ադրբեջանն ստիպված է լինելու Կասպից ավազանում սեփական ռազմածովային ուժերն արդիականացնել եւ սպառազինել արդիական զինատեսակներով: Դրա համար կպահանջվեն ֆինանսական մեծ միջոցներ: Բայց, ինչպես ասում են, վիճակը նետված է: Ռուսաստանը եւ Իրանը , երեւում է, որդեգրել են Կասպից ավազանում Ադրբեջանի հավակնությունները զսպելու ռազմավարություն, որն այլ բան չէ, քան՝ երկրորդ ճակատ:

Ի՞նչ ազդեցություն կթողնի այդ մրցավազքը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրավիճակի վրա: Բացառված չէ, որ Կասպից ավազանում ադրբեջանական էքսպանսիոնիզմի չեզոքացումը որոշակիորեն սահմանափակի Բաքվի հավակնությունները նաեւ հայ-ադրբեջանական դիմակայության ճակատում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ