Ադրբեջան-Իսրայել. լավագույն ժամանակներն անցյալում են

Իսրայելում դեսպանատուն բացելու մասին Հայաստանի կառավարության որոշումը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանցի քաղաքագետներին և վերլուծաբաններին: Նրանք փորձում են հասկանալ, թե Իրանի հետ ունենալով շատ բարձր մակարդակի հարաբերություններ, Հայաստանին ինչպե՞ս է հաջողվել դիվանագիտական ճեղքման հասնելու իսրայելական ուղղությամբ: Տրվում են ամենատարբեր, երբեմն նույնիսկ զավեշտի հասնող բացատրություններ, բայց բոլորը միակարծիք են մի հարցում՝ Իսրայելում դեսպանատուն բացելով՝ Հայաստանը փորձելու է նվազագույնի հասնցնել Ադրբեջանի և հրեական պետության միջև առկա համագործակցությունը: Ընդ որում, չնայած հարաբերությունների բավական ակտիվությանը, Ադրբեջանը Իսրայելում չունի դեսպանատուն և այն բացելու մտադրության մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: Տարիներ շարունակ մամուլում այն տեսակետն է իշխել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելուն կտրուկ դեմ է արտահայտվում Իրանը, և Բաքուն պարզապես չի համարձակվում անտեսել Թեհրանի տեսակետը:
Այսօր, ինչպես ասվեց, ադրբեջանցի վերլուծաբանները ճգնում են որևէ կերպ հասկանալ, թե ինչու՞ Իսրայելում դեսպանատուն բացելու մասին Հայաստանի կառավարության որոշմանն Իրանից բացասական արձագանք չի հնչել: Դեռ ավելին, նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը Երևան: Խնդրին սեփական բացատրությունն է տվել իսրայելցի քաղաքական մեկնաբան Արյե Գութը: Վերջինս հայտնի է որպես Իսրայելում ադրբեջանական տեսակետների ամենաջերմ պաշտպան: Նա սերտ համագործակցում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Լիբերմանի հետ, իսկ վերջինս իսրայելական քաղաքական վերնախավում Ադրբեջանի թիվ մեկ լոբբիստն է: Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում Լիբերմանի գտնվելու ժամանակաշրջանում են հիմնականում կայացել Ադրբեջանին նորագույն սպառազինություններ և տեխնոլոգիաներ վաճառելու մասին համաձայնությունները: Միջազգային մամուլն ուշադրություն էր դարձրել իրողությանը, որ պաշտոնանկությունից կարճ ժամանակ առաջ Լիբերմանը Բաքու էր այցելել և այնտեղ անցկացրել ամբողջ հինգ օր: Դա թույլ էր տվել ենթադրություններ անել, որ Իսրայելին Ադրբեջանի տարածքում ռազմաօդային ուժերի հենակետ է տրամադրվել, և Լիբերմանը մասնագետների խմբով ուսումնասիրել է Իրանին հարված հասցնելու հնարավորությունը: Ահա այս քաղաքական շրջանակների խոսափողն է Արյե Գութը, որի տեսակետը հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ համահունչ է Իսրայելի քաղաքական վերնախավի մի մասի մոտեցումներին: Ըստ Գութի՝ Հայաստանը չէր կարող Իսրայելու դեսպանատուն բացելու որոշում ընդունել, եթե Իսրայելի ադրբեջանական համայնքը նույնքան ուժեղ և համախմբված լիներ, ինչպես նախկինում էր:
Խոսքը հետխորհրդային շրջանում Ադրբեջանից Իսրայել տեղափոխված մարդկանց մասին է, որոնք, իրոք, անցած քսան տարում մեծագույն ծառայություն են մատուցել Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման գործին: Այսօր, ինչպես հիմնավորել է Արյե Գութը, այդ համայնքն Իսրայելում կորցրել է կշիռը: Այսինքն, որևէ ազդեցություն չունի քաղաքական որոշումների կայացման վրա: Ժամանակն ու հանգամանքները, երևում է, իրենց գործն արել են: Ադրբեջանից Իսրայել տեղափոխվածների առաջին սերունդն, ամենայն հավանականությամբ, կորցրել է իրավիճակի վրա ազդեցության լծակները, իսկ նորերը՝ կապը Բաքվի հետ: Նրանք արդեն իրենց համարում են հրեական պետության լիարժեք քաղաքացիներ և որևէ մտադրություն չունեն հօգուտ Ադրբեջանի ծախսել ժամանակ, նյարդեր և, մանավանդ, միջոցներ:
Ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանություններն էլ չեն կարողացել բավարար ներարկումներ կատարել: Տնտեսական դժվարություններն անում են իրենց գործը: Կա նաև այլ, ավելի սկզբունքային հանգամանք. եթե Ադրբեջանը հրեական պետության և հրեա ժողովրդի բարեկամն է, ապա ինչու՞ անկախության առաջին տարիներին հրեաները զանգվածաբար լքել են այդ երկիրը: Այս հարցը, հավանաբար, հուզում է Ադրբեջանից Իսրայել տեղափոխված հրեաների երկրորդ-երրորդ սերնդի ներկայացուցիչներին: Բաքվում, ճիշտ է, հրեական ջարդեր տեղի չեն ունեցել, բայց անհանդուրժողականություն, անկասկած, եղել է: Հակառակ դեպքում հրեաները կազմակերպված չէին հեռանա Ադրբեջանից: Պետք է նկատի ունենալ նաև մեկ ուրիշ հանգամանք. ներկայումս չափազանց լարված են թուրք-իսրայելական հարաբերությունները: Դա չի կարող չազդել Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա, որովհետև պաշտոնական Բաքուն միջազգային բոլոր խնդիրներում համերաշխված է Անկարայի հետ:
Ամփոփելով կարելի է ասել, որ իսրայելա-ադրբեջանական համագործակցության լավագույն ժամանակները մնացել են անցյալում: Արմատական խզում, իհարկե, տեղի չի ունենա գոնե մոտակա մի քանի տարիների կտրվածքով: Բայց չի լինի նաև ռազմավարական համագործակցություն:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ