Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ադրբեջանական կողմը կրակել է, հայկական կողմը լռեցրել է հակառոկորդին

am ru
adrbejanakan-koxme-krakel-e--haykakan-koxme-lrecrel-e-hakarokordin

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ