Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ադրբեջանական մամուլը հրճվում է՝ «պատերազմ է Երևանի և Արցախի միջև»

am
adrbejanakan-mamoule-hrjvoum-e-paterazm-e-ereani-e-arcaxi-mije

Այս օրերին Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև լարվածության մասին խոսակցությունները դարձել են ադրբեջանական մամուլի թոփ թեմա: Ըստ ադրբեջանական մամուլի՝ «պատերազմ է սկսվել Երևանի և Արցախի միջև»:

Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Պատերազմ Երևանի և Արցախի միջև: Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու: 

Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը»:

Պարզից էլ պարզ է, որ Հայաստան-Արցախ տարբեր տեսակի տարաձայնությունները, լարվածությունները, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումները և այլ տեսակի դրսևորումները ի հօգուտ Ադրբեջանի են ծառայում: Հետևաբար, ցանկացած քաղաքական հայտարարություն և գործողություն պետք է բխի Հայաստանի և Արցախի միասնական շահից, այլ ոչ թե տվյալ ուժի քաղաքական նպատակահարմարությունից: 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ