Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանական զորավարժություններն աննախադե՞պ են, թե՞ ոչ. մասնագետները տարակարծիք են (տեսանյութ)

adrbejanakan-zoravarjoutyounnern-annaxadep-en--te-oc-masnagetnere-tarakarciq-en

Յուրաքանչյուր զորավարժություն ընկալվում է որպես պատերազմի սկիզբ, և դրան վերաբերում են լրջորեն: Պատերազմը սկսվում է ուժերի կուտակումից, և չի բացառվում, որ Ադրբեջանն էլ զորավարժության անվան տակ շարունակի ուժեր կուտակել սահմանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ նշելով, որ դեռևս անցած տարվա իշխանափոխությունից սկսած Ադրբեջանը կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ունի սահմանին:

«Այդ ստորաբաժանումները նախորդ տարվանից սահմանին են, և ես չեմ բացառում, որ սրացումներ կարող են լինել ինչպես բանակցային սեղանին, այնպես էլ մարտի դաշտում: Քանի որ առաջիկայում Փաշինյան-Ալիրև հանդիպում է նախապատրաստվում, հետևաբար, Ադրբեջանն այս ամենը հենց այնպես չի անում: Սա արվում է, որ հայկական կողմի վրա շատ ուժեղ ճնշում գործադրեն, և այդ ճնշումը լինելու է»,- ասաց նա:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժություններն աննախադեպ են: Այնտեղ ներկայացվում են մի շարք զինատեսակներ, որոնք նախկինում չեն կիրառվել, և դա շատ բաների մասին է խոսում: «Եթե պատերազմը սկսվեց, ադրբեջանական զինուժը պատերազմը սահմանագծից տեղափոխելու է մինչև Երևանի խորքերը: Հիշենք, որ Ալիևը դեկտեմբերին հայտարարեց, որ 2019 թվականը լինելու է վճռորոշ: Տարին նոր է սկսվել, և արդեն երրորդ զորավարժությունն են անցկացնում Ադրբեջանում»,- ասաց նա:

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն էլ կարծիք հայտնեց, որ ադրբեջանական զորախաղերը չի կարելի համարել աննախադեպ. «Աննախադեպ, նշանակում է, որ նման բան չի եղել, բայց հիմա թուրքը չի անումը աննախադեպ որևէ բան: Թուրքը պատրաստվում է պատերազմիր, նոր զենքեր է ձեռք բերում, աննախադեպ ոչինչ չկա: Այս զորավարժությունները տարբերվում են միայն տեխնիկական միջոցներով: Ցուցադրվում է զինտեխնիկա, որը թուրքերը նախկինում չեն ունեցել: Օրինակ այսօր առավոտյան <Պոլոնեզ> համակարգերն են մասնակցել զորախաղերին»,- ասաց նա:

Վարդանովը նշեց, որ նույնն է նաև զորավարժությունների սցենարը. «Հարձակվողական սցենարով է, նոր դիրքեր են վերցնում՝ ըստ իրենց սցենարի, հետո մեր հակահարվածը կանգնեցնում և առաջ են գնում: Մոտավորապես, այնպիսի սցենար է, որը պատերազմական իրավիճակներում եղել է 2016 թվականի ապրիլին»:

Հայտնի հետախույզը կարծիք հայտնեց, որ մենք, թուրքին որպես ուսուցիչ ունենալով, շատ վատ աշակերտ ենք: «Թուրքը մեզ ասում է՝ հայեր պատրաստվեք, ԵԱՀԿ-ն ասում է՝ հայեր պատրաստվեք, ձեր հասարակությանը պատրաստեք, որ հանկարծ չպարտվեք, որովհետև ձեր պարտությունը ոչնչացում է լինելու, իսկ մենք չենք պատրաստվում: Մենք դասեր չենք քաղում»,- նշեց Վարդանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ