Ադրբեջանը, հնարավոր է, ստացել է իսպանական Lanza ռադարները

am
adrbejane--hnaravor-e--stacel-e-ispanakan-lanza-radarnere

Flightradar24 ծառայության միջոցով տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը հուլիսի 24-ին Մադրիդից վերադարձել է Բաքու, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները ստացել են իսպանական Lanza ռադարները։

ԻԼ-76-ի թռիչքը Իսպանիայից Ադրբեջան. 24 հուլիսի 2018թ.
ԻԼ-76-ի թռիչքը Իսպանիայից Ադրբեջան. 24 հուլիսի 2018թ.

Այն մասին, որ ադրբեջանցիները գնել են իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայանները, այս տարվա մայիսին հարցազրույցի ընթացքում հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը, նշում է Razm.info կայքը: 

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ;

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ;

Լրահոս

Նմանատիպ նորություններ