Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ադրբեջանը անցկացնում է հերթական զորավարժությունները, թեման՝ գիշերային ժամերին հակառակորդին հետ մղելն է

am en ru
adrbejane-anckacnoum-e-hertakan-zoravarjoutyounnere--teman-giserayin-jamerin-hakarakordin-het-mxeln-e

Ադրբեջանը հայտարարել է հերթական զորավարժություններ անցկացնելու մասին: Այս զորավարժությունը կլինի 2019-ին անցկացված՝ երրորդը:

 Հիշեցնենք, որ առաջին զորավարժություններն անցկացվեցին մարտ ամսին, իսկ երկու ամիս անց՝ մայիսի սկզբին տեղի ունեցան Թուրքիայի հետ համատեղ մարզումներ:

Եվ այսօր արդեն Բաքուն նոր զորավարժությունների մասին է հայտարարում.դրանք կսկսվեն մայիսի 20-ից ու կշարունակվեն մինչև  24-ը։

Զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի հարձակումը հետ մղելը, տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելն ու գրոհի անցնելը։ Զորավարժություններին ներգրավված կլինի մինչև 10 հազար զինծառայող, տանկերի և այլ զրահատեխնիկայի 150 միավոր, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, ինչպես նաև մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ