Ադրբեջանը Բելառուսից «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր է գնել

am en ru
adrbejane-belarousic-lektor-hretanayin-kraki-karavarman-hamakarger-e-gnel

Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 7A0917 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, որոնք արտադրվում են AGAT - Control Systems-ի կողմից:

«AzeriDefence»-ի տվյալների համաձայն`նոր համալիրը օգտագործվել է մարտին ադրբեջանական բանակի զորավարժությունների ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք minval.az-ից:

Նշվում է, որ «Լեկտոր» համալիրն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում անցկացված İDEX-2019 ցուցահանդեսում: Զինատեսակի արտադրողները նշում են, որ համալիրի փորձարկումներն ավարտված են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ