Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանը ձախողեց ԱլԳ հռչակագրի ընդունումը

am en ru
adrbejane-caxoxec-alg-hrcakagri-endounoume

Բրյուսելում ամփոփվել են «Արևելյան գործընկերության» տասը տարվա արդյունքները, այն նախաձեռնությունը, որոնք նպատակաուղղված էին հետխորհրդային վեց պետությունների և  Եվրամիության հարաբերությունների մտերմացմանը: Նշենք, որ երեկ՝ մայիսի 13-ին,  հանդիպել են ԵՄ 28 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները: Այս մասին տեղեկանում ենք dw.com-ից:

Բրյուսելում մտադիր էին ընդհանուր հռչակագիր ընդունել «Արևելյան գործընկերության»  տասնամյակի կապակցությամբ, որի ընդունման համար անհրաժեշտ էր բոլոր 34 երկրների համաձայնությունը: Արդյունքում այն չի ընդունվել, քանի որ,  ըստ DW աղբյուրների, նախաձեռնությունը խոչընդոտել է Ադրբեջանը:

Նկատենք, որ պատճառը «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձևակերպումը  փաստաթղթում ներառված չլինելն է: 

«Ինչպես հայտնի է, ԵՄ-ն չի ցանկանում «Արևելյան գործընկերության» երկրներին անդամակցության հեռանկար խոստանալ, որպեսզի չափազանց մեծ սպասելիքներ չարթնացնի: Հայտարարությունը ներկայացրել է Ֆեդերիկա Մոգերինին, սակայն դրա տեքստում նույնիսկ չի նշում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի «եվրոպական ձգտումների» մասին: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ նման ձևակերպումներն առկա են ԵՄ-ի հետ այդ երկրների ասոցացման համաձայնագրերում»,- նշում է լրատվամիջոցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ