Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ. Ռուբեն Ռուբենյան

am
adrbejane-ci-ouzoum-hakamartoutyan-hangoucaloucoum--banakcoutyounneroum-azniv-ce-rouben-roubenyan

Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Այս մասին նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա՝ հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության:

«Հետևաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում:

Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է նա:

Ի հավելումն պատգամավորը նշել է, որ փորձել է հաշվել, թե վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտած գաղափարներն ով է ավելի շատ քննադատել և փորձել սխալ հանել՝ ադրբեջանցի պաշտոնյաները, թե հանրապետականները: «Առայժմ հաղթում են հանրապետականները»,- փաստել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ