Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ադրբեջանը «դիվանագիտական թակարդ» է պատրաստում Հայաստանի համար. Արտակ Դավթյան (տեսանյութ)

adrbejane-divanagitakan-takard-e-patrastoum-hayastani-hamar-artak-davtyan-tesanyout

Ավելի քան կես տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է իշխանության, սակայն մենք չունենք հստակ ձևակերպված բանաձև, թե որն է նոր իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը:

Ըստ նրա՝ նոր իշխանության թերացումներից օգտվում է ադրբեջանական կողմը, որը «դիվանագիտական թակարդ» է պատրաստում Հայաստանի համար:

«Արդբեջանում որոշակի սպասումներ կան Հայաստանի նոր իշխանություններից, և այդ սպասումներն, ըստ էության, չեն կարող լինել հայանպաստ: Ես դրանով եմ պատճառաբանում այն հանդարտութունը և հանգստությունը, որ այսօր նկատելի է ադրբեջանական կողմից: Իրենք ընտրել են սպասողական վիճակը և վաղն ասելու են՝ տեսեք, մենք չօգտվեցինք Հայաստանի քաղաքական բարդ իրավիճակներից, ոտնձգություն չարեցինք»,-ասաց Դավթյանը:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները չեն հասկանո՞ւմ այդ ամենը, Դավթյանը պատասխանեց. «Նոր իշխանություններն ուղղակի կորցրել են լսելու ունակությունը: Նրանք ավելի շուտ մտածում են, թե իրենք անսխալական են և իրենք չարի վերջն են տալիս, չարն էլ ո՞ւմ դեմքով է, ասենք՝ իմ դեմքով կամ այն քաղաքացիների դեմքով, ովքեր չեն կիսում իրենց հայացքները»:

Արտակ Դավթյանը վտանգներ է տեսնում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Այդտեղ շատ ցցուն են արտահայտված այդ հակասությունները ՝ մտքերի ու գործողությունների: Սա ինձ հիշեցնում է Ձախորդ Փանոսի հեքիաթը, երբ անընդհատ ինչ-որ ձախողումներ ունենալով՝ վերջում ուզում է բադին խփի, բայց կացինն էլ է կորցնում: Ինչո՞ւ եմ սա ասում. նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում անընդհատ ինչ-ինչ խնդիրներ են առաջացնում: Հետո էլ հայտարարեցին Սիրիայում հումանիտար օգնություն իրականացնելու մասին, ինչը սարսափելի խնդրահարույց հարց է: Ես չգիտեմ՝ դրա հետևաանքները ինչպիսին կլինեն, սակայն դրական հետևանքներ ես չեմ ակնկալում»,- ասաց նա:

Հարցազրույցի շարունակությունը դիտեք՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում.

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ