Ադրբեջանը հաստատում է` Հայաստանի սահմանը խախտած անձը ադրբեջանցի է՝ Ղազախի գյուղերից

am
adrbejane-hastatoum-e-hayastani-sahmane-xaxtac-ance-adrbecanci-e-xazaxi-gyouxeric

ՀԱՅ ՁԱՅՆ-ը տեղեկացրել է, որ այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ:

Պարզվեց, որ այդ անհայտ անձը եղել է ադրբեջանցի: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։ Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Սրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը հայտարարում է՝ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր։

«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- նշել էր Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ