Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը և այն բարդել Հայաստանի նախորդ իշխանության վրա. ադրբեջանցի վերլուծաբանների հետևությունը՝  Փաշինյանի խոսքերից

am ru
adrbejane-karox-e-versksel-paterazme-e-ayn-bardel-hayastani-naxord-isxanoutyan-vra-adrbejanci-verloucabanneri-heteoutyoune-pasinyani-xosqeric

  ՀՀ վարչապետ Փաշինյանի բոլոր հայտարարություններին ուշի ուշով հետևող  ադրբեջանցի  վերլուծաբաններն ու  լրատվամիջոցները  քարոզչական առումով ուզածի չափ օգտագործում են ՀՀ վարչապետի ամեն մի խոսքը:

Մասնավորաբար, մայիսի 20-ի վարչապետի ելույթը, որտեղ նա ասել էր, թե կա՝ «դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ», դարձավ ամենից շատ օգտագործված քարոզչական նյութը:  

 Ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով Փաշինյանի հայտարությունների վրա,  տեսակետներ են հնչեցնում, նկատելով,  եթե Փաշինյանը չի կարող վերահսկել ՀՀ զինված ուժերին, ապա ինչո՞ւ է իրենց երկիրը  բանակցում Փաշինյանի հետ Ղարաբաղի շուրջ: Կամ՝ եթե Փաշինյանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղը, ապա ինչո՞ւ է ասում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է առանձին գնա բանակցությունների:

Ավելին՝ ադրբեջանցիները գրում են, որ  Փաշինյանն իրենց  տվել է հնարավորություն՝  պատերազմը վերսկսելու, ու արձանագրումեն՝ Ադրբեջանը կարող է վերսկսել  պատերազմը և այն բարդել  Հայաստանի նախորդ իշխանության վրա.

 Մասնավորաբար, նման տեսակտներ է հայտնում  ադրբեջանական minval.az-ը: Անհրաժետ ենք համարում ներկայացնել մեկ հատված ադրբեջանցի վերլուծաբանի դիտարկումից, ինչը կարող է զգոնության ազդակ դառնալ

  «Բաքուն ղարաբաղյան կլանի քրեական բռնապետության անկումից հետո որոշ հույսեր էր կապում Հայաստանի նոր ղեկավարության հետ: Սակայն, ցավոք սրտի, Նիկոլ Վովաեւիչն այդ սպասելիքները չարդարացրեց: Երևանի ներկայիս ղեկավարությունը, ինչպես նախորդները, ունակ չեղավ Ղարաբաղի հարցում որոշումներ կայացնել (Փաշինյանը, ով, պարզվեց պոպուլիստ է, ըստ էության որեւէ մեկի հույսերը չարդարացրեց, բայց սա այլ պատմություն է): Եվ հիմա արդեն Փաշինյանի աթոռն էլ է երերում, իսկ պետության ոչնչացման գործընթացը վախեցնող տեմպերով է ընթանում: Նման իրավիճակում մեր երկիրն ունի գործելու մի քանի տարբերակ՝ սկսած կայծակնային ռազմական գործողությունից մինչև սպասողական մարտավարություն».

Ապա հավելում է

«Ակնհայտ է, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին: Այսօր Հայաստանում սրտի տրոփյունով հետեւում են հենց Բաքվի գործողություններին, քանի որ Ադրբեջանը գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի և ցանկացած պարագայում լուրջ հաջողության հասնելու շանսեր: Իսկ Հայաստանում «զիջել բանակցություններում կամ երաշխիքների դեպքում պարտվել պատերազմում» ընտրությանը գումարվել է երրորդ տարբերակը՝ երկրի ներսում քաղաքացիական հակամարտությունը եւ ներսից պետության ոչնչացումը: Եվ այո, Ադրբեջանին ընդհանրապես անհրաժեշտ չէ փրկել ագրեսորին եւ օկուպանտին այդ «տարբերակից»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ