Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ. «168 ժամ»

am
adrbejane-kdarna-hapk-andam-168-jam

«Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա:

Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«2002 թ. հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ