Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ադրբեջանը կորցնում է իր նավթային գրավչությունը

adrbejane-korcnoum-e-ir-navtayin-gravcoutyoune

Ինչպես հայտնի է, ամերիկյան երկու խոշորագույն` Էքսոնմոբիլա (ExxonMobil) և Շեվրոն (Chevron) նավթային ընկերությունները, ըստ Reuters գործակալության, լքում են Ադրբեջանը։

Վերջիններս վաճառում են իրենց բաժնետոմսերը Ադրբեջանի խոշորագույն կոնսորցիումի՝ Օպերացիոն ընկերությանը, և վերջնականապես լքում այդ պետությունը` այնտեղ, մոտ, 25 տարի աշխատելուց հետո։

Նշենք, որ Օպերացիոն ընկերությունը շահագործում է Ադրբեջանի ամենաեկամտաբեր Ազերի-Չիրաք-Գյունեշլի հանքավայրը և ԷքսոնՄոբիլ ու Շեվրոն ընկերությունները տիրապետում են այդ կոնսորցիումի, համապատասխանաբար, 6,8% և 9,7%-ները։ Ըստ Reuters-ի ԷքսոնՄոբիլը ցանկանում է վաճառել իր մասնաբաժինը 2 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ Շեվրոնը ցանկանում է հեռանալ նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ծրագրից` վաճառելով իր ակցիաների 8,9%-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Օպերացիոն ընկերությունը ստեղծվեց 1994թ, այսպես կոչված, <<Դարի պայմանագրի>> կնքումից հետո, երբ Բրիտիշ Փետրոլիումի գլխավորությամբ անդրազգային մի շարք խոշոր նավթագազային ընկերություններ սկսեցին գործել այդ երկրում։ Հետագայում նրանցից շատերը միացան նաև գազային ծրագրերին, ստեղծելով Շահ-Դենիզ կոնսորցիումը։

Սակայն, այդ պետության նավթագազային բարգավաճող ապագան սկսեց մթագնել դեռ 2010թ, երբ նավթի արդյունահանումը կտրուկ անկում ապրեց և 50 մլն տոննայի փոխարեն 2017թ-ին այն հասավ 38 մլն տոննայի։ Իրավիճակն էլ ավելի վատացավ 2014թ, երբ կտրուկ կերպով անկում ապրեց նավթի գները՝ 124 դոլարից հասնելով մինչև 26 դոլարի։

Հենց այդ շրջանում Ադրբեջանից հեռացան երկու խոշորագույն Եվրոպական նավթային ընկերությունները՝ Նորվեգական Ստատօյլը(StatOil) և ֆրանսիական Տոտալը(TOTAL)։ Անդրազգային այս հսկաների հեռացումը շատերը բացատրում էին նրանով, որ Ադրբեջանի նավթագազային սեկտորը սկսում է կորցնել իր գրավչությունը։

Օգտվելով Ադրբեջանի ֆինանսատնտեսական ծանր իրավիճակից 2017թ Բրիտիշ Փետրոլիումին ստիպեց վերաստորագրել, այսպես կոչված, դարի պայմանագիրը ուժեղացնելով իր դիրքերը վերջինիս նավթագազային համակարգում։ Այդ պայմանագրում, սակայն նշվում էր, որ Ադրբեջանական նավթի ինքնարժեքը մոտ 55 դոլար է` մեկ բարելի դիմաց և նավթի գների նվազման դեպքում բրիտանացիները կարող են վերանայել այդ պայմանագիրը ևս։

Ներկայումս, երբ նավթի գները նորից սկսել են անկում ապրել և Brent տեսակի նավթը մեկ ամսում նվազել է 86 դոլարից մինչև 60 դոլար, արդեն ամերիկյան ընկերություններն են սկսել լքել Ադրբեջանը։ Սա սիմպտոմատիկ է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի նավթային մայրամուտին շատ հեռու չէ ու այդ պետությունը կորցնում է տարածաշրջանային իր գլխավոր հաղթաթուղթը՝ էներգետիկան։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ