Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՞

ru en am
adrbejane-patrastvoum-e-paterazmi

Օրերս՝ փետրվարի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Հասանովը խորհրդակցության ընթացքում զինվորականներից պահանջել է ուշադրության կենտրոնում պահել երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակին վերաբերող ինժեներական և այլ բնույթի առաջարկությունները ու պահանջները, որոնք կապված են «օկուպացված» տարածքների ազատագրման հետ:

Այս մասին տեղեկանում ենք armiya.az-ից:

Լրատվամիջոցը նշում է, որ Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել բանակի մարտական պատրաստավածության որակը, նաև զինվորականների մասնագիտական մակարդակը և կարողությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ