Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

am
adrbejane-septemberi-7-9-e-hradadare-hh-e-arcaxi-ouxxoutyounnerov-xaxtel-e-47-angam

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի  7-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում 47 անգամ խախտել են հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով:

Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից  17 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Չինարի, Սևքար, Այգեպար, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ  մարտական դիրքերը:

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 30 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ  Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ