Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, իսկ մենք սկզբունքորեն կողմ ենք Արցախի մասնակցությանը. ՀՀ ԱԳ նախարար

am
adrbejane-skzbounqoren-dem-e--isk-menq-skzbounqoren-koxm-enq-arcaxi-masnakcoutyane-hh-ag-naxarar

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողներին տված ճեպազրույցում  անդրադարձել է բանակցություններին՝ Արցախի մասնակցությանը:

 Դիտարկմանը, թե Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կրկին պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին՝ որպես բանակցային կողմ, քանի որ այդ դերն արդեն իսկ կատարում է Հայաստանը, Մնացականյանը հակադարձել է, իսկ Հայաստանը  սկզբունքորեն կողմ է Արցախի մասնակցությանը։

«Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա  պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ