Ադրբեջանը սպառնու՞մ է Իրանին

Նախօրեին Բաքվում Իրանի դեսպան Ջհանգիրզանդեն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել է նաև ԼՂ կարգավորման հարցում իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Ըստ այդմ, Իրանը նախանձախնդիր է խաղաղ կարգավորմանը՝ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Թվում է՝ իրանցի դիվանագետի այս հայտարարությունը պետք է արժանանար ադրբեջանական կողմի անվերապահ հավանությանը: Պարզվում է՝ ոչ, իրանա-ադրբեջանական հարաբերություններում անվստահությունն այնքան խորն է, որ Բաքվում պարզապես հավատ չեն ընծայում պաշտոնական Թեհրանի և ոչ մի, այդ թվում՝ ԼՂ կարգավորմանն առնչվող հայտարարության: Ընդ որում, հասկացվում է, որ դա պետական մոտեցում է: Հակառակ դեպքում Ադրբեջանի նման երկրում, որտեղ մամուլի ցանկացած հրապարակում նախապես համաձայնեցվում է պատկան մարմինների հետ, հակաիրանական արշավ չէին սկսի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները:
Բաքվում, երևում է, ընտրել են ամենահարմար պահը՝ Իրանը դժվարին ժամանակներ է ապրում: Պատժամիջոցներն անում են իրենց գործը, սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում, աճում է գործազրկությունը, նվազում են մարդկանց եկամուտները: Երկրին սպառնում է աղետ, եթե հրատապ լուծումներ չգտնվեն: Ադրբեջանում գիտեն իրանական իրականության մասին: Եվ հասկանում են, որ նման իրավիճակում Իրանը չի կարող իրեն թույլ տալ հավելյալ խնդիրներ ունենալ նաև հարևան երկրների հետ: Այդ իսկ պատճառով ընտրվել է հարձակողական ոճ: Ադրբեջանական մամուլն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում այն կտրվածքով, որ եթե Իրանը չվերանայի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Բաքուն խոսքից կանցնի գործի: Մեկնաբաններից մեկը բաց տեքստով ձևակերպել է Ադրբեջանի պահանջը՝ Իրանը պարտավոր է խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, այդ հարցում համերաշխվել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ: Պաշտոնական հարաբերություններում, իհարկե, Բաքուն հազիվ թե նման խնդիր դնում է Թեհրանի առաջ:
Բայց մամուլի հրապարակումները վկայում են, որ նման տրամադրությունները գնալով դառնում են գերիշխող: Ադրբեջանում, ըստ երևույթին, հաշվարկել են, որ բարդ իրավիճակում հայտնվելով՝ Իրանն ստիպված կլինի գնալ էական զիջումների: Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում կրկին թեժացել է այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» թեման: Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում միշտ նկատի է ունեցել այդ հանգամանքը: Ներկայումս այն ավելի ակտուալացվել է: Ադրբեջանական կողմից ակնարկում են, որ Իրանին երկու սկզբունքային զիջում արդեն իսկ արված է: Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը չի տրամադրի հակաիրանական ուժերին և ձեռնպահ կմնա «Հարավային Ադրբեջանում» իրավիճակի վրա ազդեցություն գործելու քայլերից:
Ադրբեջանական քարոզչությունը համարում է, որ Իրանը պարտավոր է փոխհատուցել պաշտոնական Բաքվի նման կեցվածքի դիմաց՝ սառեցնելով կապերը Հայաստանի հետ: Թեհրանում այդ սպառնալիքներին լուրջ չեն վերաբերվում: Օրերս Իրան էր այցելել Հայաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը, որն արժանացել է բարձր մակարդակի ընդունելության: Քննարկվել են տնտեսական հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր: Այդ մասին տեղեկատվությունը բառիս բուն իմաստով հունից հանել է ադրբեջանական կողմին: Մամուլը հեղեղված է հակաիրանական հրապարակումներով: Ըստ երևույթին, հենց այդ հիստերիան մեղմելու համար է, որ Բաքվում Իրանի դեսպանը ԼՂ կարգավորման վերաբերյալ վերոհիշյալ տեսակետն է հայտնել: Բայց դա, ինչպես ասվեց, իրավիճակը չի լիցքաթափել: Ադրբեջանում բացեիբաց հայտարարում են, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ՝ կոնկրետ քայլեր: Իսկ կոնկրետ քայլերով Իրանը զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ:
Բաքվում կարծում են, որ նման իրավիճակում Իրանը չի կարող ԼՂ հարցում անկողմնակալ լինել, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող քայլերն ամրապնդում են հակամարտության գոտում ստատուս-քվոն պահպանելու հայկական կողմի հնարավորությունները: Գործնականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանն Իրանի դեմ: Հնարավոր բոլոր քայլերն արված են: Մնում է մեկը՝ փորձել ապակայունություն սադրել Իրանի հյուսիսի ադրբեջանաբնակ շրջաններում: Բայց ունի՞ Բաքուն նման ռեսուրս: Ավելի շուտ կարող է տեղի ունենալ հակառակը, եթե իրանական կողմն զգա, որ Ադրբեջանից իրական սպառնալիք կա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հարավը գտնվում է իրանական կրոնապետության ազդեցության տակ և իսլամական հեղափոխական շարժումը միայն տեխնիկայի հարց է: Մանավանդ որ Ադրբեջանում սոցիալական խռովության համար բոլոր նախապայմաններն առկա են: Այս իրողությունը Բաքվում գերազանց գիտեն: Եվ, իհարկե, Իրանի դեմ կոնկրետ ոչինչ չեն ձեռնարկի: Հակառակ դեպքում Ալիևի ռեժիմը կփորի սեփական գերեզմանը:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում