Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

 Ադրբեջանը Վրաստանում տարածում է հայերի նկատմամբ ատելության քարոզ պարունակող գրքեր

am en ru
adrbejane-vrastanoum-taracoum-e-hayeri-nkatmamb-ateloutyoun-taracox-grqer

  Ադրբեջանն անցել է տեղեկատվական  նոր հարձակման. հայերի նկատմամբ ատելության քարոզ պարունակող գրքեր է նվիրում Վրաստանի տարբեր գրադարաններին: Այս մասին գրում է OC Media կովկասյան լրատվական կենտրոնը։

   Նշվում է, որ Վրաստանի Մառնելուլի քաղաքի գրադարանում հայերի նկատմամբ ատելությամբ, տարածքային հավակնություններով լի գիրքն անգամ զարմացրել է Մառնեուլիում ապրող ադրբեջանցուն։
«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա Ազիզ Ալաքբարլիի կողմից գրված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ»-ի մասին գիրք: Կարծեցի, գիրքը պետք է լինի Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի նկատմամբ թշնամանքի տարրեր»,- ասել է Վրաստանի ադրբեջանցի Իմրան Ջաֆարովը։

Գրադարանում առկա է նաև «Հայերն ու փաստերը» վերնագրված գիրք, որը, ինչպես ասվում է հոդվածում, ծայրահեղական ատելություն է տարածում հայերի նկատմամբ ամեն էջում։ Գրքի 1925-րդ էջում հայերին նկարագրում են որպես «ցիգաններ» ու «ստրուկներ»։ Նշվում է, թե հայերը Կովկասում նորեկներ են ու «կգա ժամանակ, երբ հայերը կլինեն անիծված մարդկության կողմից ու կհիշվեն գիտնականների կողմից»։

Քարոզչական այս գրականությունը հրատարակված է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրամանով։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ