Մամեդյարովը շտապել է Իրան` քննարկելու Ադրբեջան-Իրան երկաթուղու շինարարության հարցը

am
adrbejani-ag-naxarare-stapel-e-iran--qnnarkelou-adrbejan-iranerkatouxou-sinararoutyan-harce

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իրանում Մամեդյարովը հանդիպումներ կունենա Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տարբեր հարցերի հետ մեկտեղ օակարգում է Ադրբեջան-Իրան երկաթուղու շինարարության հարցը։

Տեղեկացնենք, որ ադրբեջանական կողմից երկաթգիծն արդեն իսկ հասցված է մինչև Իրանի սահման։ Մինչդեռ իրանական կողմում այդ աշխատանքները դանդաղ են ընթանում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ