Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ հայտարարություն վնասում է բանակցություններին. Ռուբեն Ռուբինյան

adrbejani-cankacac-agresiv-haytararoutyoun-vnasoum-e-banakanoutyounnerin-rouben-roubinyan

«Եթե ուզում ենք իրապես արդյունավետ բանակցային գորընթաց, ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվի»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ալիևն ասել էր հետևյալը. «Ես միշտ ասել եմ, որ ուժային գործոնն այսօր առաջին պլան է մղվում: Աշխարհի տարբեր մասերում կոպտորեն խախտվում է միջազգայինիրավունքը: Աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտն է»սկզբունքը: Մենք արդեն երկար տարիներ հզորացնում ենք մերտնտեսական և ռազմական ուժը: Դա, կարծես, պատրաստ ենք ներկայիս իրավիճակին, այժմ պատրաստ ենք դրան»:

Ռուբինյանը հավելել է, որ խաղաղության երկխոսության մթնոլորտն ապահովվում է միայն ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների բացառմամբ. «Հայկական կողմը երբեւէ աչքի չի ընկել ագրեսիվությամբ, մենք հույս ունեինք, որ Ադրբեջանը կդադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, բայց այս օրինակը (իմա՝ Ալիեւի հայտարարությունը), ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը չի արդարացել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ