Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ադրբեջանի և Թուրքիայի «եղբայրությունը» այնքան էլ անխախտ չէ. Վարդան Ոսկանյան

am
adrbejani-e-tourqiayi-exbayroutyoune-aynqan-el-anxaxt-ce-vardan-oskanyan

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախիջևանում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաև հենց զորավարժությունների անվանումը՝ «Անխախտ եղբայրություն», որը միտված է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող մյուս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վրա։

 

Չնայած սրան, Ադրբեջանը և Թուրքիան ի մոտո ճանաչողները գիտեն, որ այդ «եղբայրությունը» այնքան էլ անխախտ չէ բազմաթիվ հարցերում։ Ասենք, օրինակ՝ ի՞նչ անխախտ եղբայրության մասին կարող է լինել խոսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թե այժմ Թուրքիայում գտնվող և Նախիջևանին սահմանակից Իգդիրում բնակվում են ադրբեջանցիներ, իսկ պաշտոնական Անկարան նրանց համարում է թուրքեր և փաստացիորեն արգելում սովորել մայրենի լեզուն»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ