Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը համագործակցել է ԻՊ-ի հե՞տ

adrbejani-petakan-navtayin-enkeroutyoune-hamagorcakcel-e-ip-i-het

Էթնիկ ադրբեջանցի Մուբարիզ Մանսիմովը, որը երկու տասնամյակից ավելի է, որ մշտապես բնակվում է Թուրքիայում եւ հայտնի էր որպես ռուս-թուրքական բիզնես համագործակցության ամենահայտնի դեմքերից մեկը` ունենալով լցանավային բեռնափոխադրումների Palmali ընկերությունը, հայտնվել է աննախանձելի իրավիճակում: Ռուսաստանի հարկային մարմինները նրա դեմ հետապնդում են սկսել եւ հասել նրան, որ պարտքի դիմաց աճուրդի են հանվել Մանսիմովին պատկանող տասնյակ լցանավեր, սակայն դա միայն սկիզբն է: Մանսիմովի նկատմամբ պահանջներ ունի նաեւ թուրքական կողմը: Նախկինում հայտնի գործարարը գտնում է, որ իր դեմ արշավը նախաձեռնվել է Ադրբեջանի իշխանությունների պատվերով, ինքը դառնում է պաշտոնական Բաքվի քինախնդրության զոհը, քանի որ թուրքական մամուլին մի քանի հարցազրույց է տվել եւ քննադատել Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը:

Զրկված լինելով մամուլի հետ շփվելու նոր հնարավորությունից՝ Մանսիմովը վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններին սուր քննադատության է ենթարկում սոցիալական ցանցերում, ինչից, բնականաբար, Բաքվում լավ չեն զգում եւ անցել են հակագրոհի: Ադրբեջանում իշխանությունների խոսափողի համարում ունեցող լրատվամիջոցներից մեկը ծավալուն նյութ է հրապարակել Մանսիմովի դեմ:

Այստեղ ուշագրավ պահ կա. խոսելով Մանիսմովի լցանավային «կայսրության» մասին, հրապարակման հեղինակը բացահայտում է, որ ռուսական եւ ամերիկյան արբանյակային սարքավորումները ժամանակին տեսանկարահանել են Իրաքից եւ Սիրիայից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ կատարվող բեռնատար մեքենաների անընդմեջ երթևեկությունը:

Ըստ տեղեկությունների, դրանք Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը պատկանող բեռնամեքենաներ էին, որոնք Իրաքից եւ Սիրիայից նավթ էին արտահանում: Ջեյհան նավահանգստում այդ մեքենաներից նավթը բեռնաթափվել է Մանսիմովին պատկանող լցանավեր, ապա արտահանվել եւ իրացվել՝ որպես ադրբեջանական:

Փաստացի ստացվում է, որ Մանսիմովը միջնորդ է եղել ԻՊ ահաբեկիչների եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ, որը գործնականում օրինականացրել է ԻՊ-ից եռակի էժան գնով ձեռք բերված նավթը եւ միջազգային շուկայում իրացրել որպես ադրբեջանական: Որքա՞ն է տեւել այդ գործարքը` հայտնի չէ: Փաստն այն է, որ ներկայումս Ադրբեջանի Socar պետական նավթային ընկերությունը նույնպես դատական հայց է ներկայացրել Մանսիմովի դեմ: Ըստ տեղեկությունների, խոսքը միլիարդավոր դոլարի հասնող պարտքուպահանջի մասին է: Մանսիմովը փորձում է վիճարկել այդ դատական հայցերը, բայց ներկայումս նույնիսկ փաստաբանական խումբ վարձելու եւ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու ֆինանսական հնարավորություն չունի: Դա, իհարկե, նրա անձնական խնդիրն է: Այս պատմության մեջ առանցքային է հետևյալ փաստը, որ տարիներ շարունակ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բիզնես համագործակցություն է իրականացրել Իսլամական պետության հետ, փաստացի, զբաղվել Իրաքին եւ Սիրիային պատկանող նավթի մաքսանենգ վաճառքով, որի արդյունքում ահռելի շահույթներ է ունեցել: Խոսքը, մասնավորապես, օրական շուրջ մեկ միլիոն բարել նավթի իրացման մասին է:

Այն, ինչպես ասվեց, Ջեյհան նավահանգիստ է հասցվել ԻՊ-ին պատկանող բեռնամեքենաներով, արտահանվել որպես ադրբեջանական` Մանիսմովին պատկանած լցանավերով: Պետական նավթային ընկերությունն Ադրբեջանի խոշորագույն հարկատուն է, նրա հատկացումները կազմում են պետական բյուջեի, ավելի քան, յոթանասուն տոկոսը: Այդ գումարների հաշվին է, որ Ադրբեջանը տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլարի սպառազինություններ է գնում: Ստացվում է, որ Իսլամական պետության հետ ապօրինի տնտեսական գործունեությունն ուղղակի ֆինանսավորել է Ադրբեջանի բյուջեն եւ, մասնավորապես, իրականացված ռազմական ծախսերը:

Այսինքն, Ադրբեջանը հարստություն է կուտակել միջազգային ահաբեկիչների հետ ապօրինի տնտեսական գործունեության հաշվին: Եւ այդ մասին այսօր խոսում է ադրբեջանական մամուլը, քանի որ գործարքի մասնակիցներից մեկը պաշտոնական Բաքվի համար դարձել է անցանկալի անձ: Եթե Մանսիմովի շուրջ օղակը մինչեւ վերջ սեղմվի եւ նա կանգնի դատարանի առջեւ, հետաքրքիր է` ի՞նչ մանրամասնություններ է պատմելու Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ ԻՊ միջեւ նավթային բիզնեսի մասին: Ամենակարեւորը` միջազգային կառույցները, ԻՊ դեմ պայքարող երկրները կարո՞ղ են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել: Իրաքի եւ Սիրիայի կառավարությունները կպահանջե՞ն, որ Ադրբեջանը վերադարձնի իրենցից գողացածը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ