Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանի «տնտեսական մանիպուլյացիան» Հայաստանի նկատմամբ. քարոզչական հայտնի թեզը կրկին շրջանառության մեջ է դրվել

adrbejani-tntesakan-manipoulyacian-hayastani-nkatmamb-qarozcakan-haytni-teze-krkin-srjanaroutyan-mej-e-drvel

Ադրբեջանը Թուրքիայի հետ իր համագործակցության միջոցով տարիներ շարունակ փորձել է Հայաստանի նկատմամբ իրականացնել մեկուսացման և շրջափակման քաղաքականություն, ու այդ գործոնը նաև բավական ակտիվ օգատագործվում է քարոզչական նպատակներով: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե «տնտեսական հեղափոխության» իրականացման համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը բազմիցս բարձրաձայնում է այն թեզը, որ քանի դեռ Հայաստանը չի կատարում զիջումներ, հնարավոր չի վերացնել տնտեսական շրջափակումը, ուստի Հայաստանի տնտեսական զարգացման մասին պետք է մոռանալ: Դա բավականին տարածված քարոզչական թեզ է, որն իրենք տարիներ շարունակ օգտագործում են: Նրանք նաև Ղարաբաղյան հիմնախնդրով են պայմանավորում հայ-թուրքական սահմանի բացումը, ինչը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Այսօր էլ Մամեդյարովի կողմից օգտագործվում է այդ քարոզչական թեզը, որ իբր տնտեսական շրջափակման միջոցով կարող են ծնկի բերել Հայաստանին, որն էլ կգնա զիջումների: Կարծում եմ՝ ցանկալի կլինի ուշադրություն դարձնել, որ այդ թեզը տարածում չունենա մեր մեդիադաշտում, քանի որ այն զուտ ադրբեջանական հանրության համար ստեղծված քարոզչական հնարք է»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ըստ էության՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և որևէ բարդույթ չունի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների համար, մինչդեռ Արդբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը հակամարտության հետ կապված, հնչեցնում է առավելապաշտական հայտարարություններ, կրկնում նույն հռետորաբանությունը:

«Ադրբեջանն առավելապաշտական իր հայտարարություններով արդեն իսկ կասեցնում է ցանկացած տիպի քննարկում, ինչը չպետք է վրիպի համանախագահների ուշադրությունից: Կարծում եմ, վերջին հայտարարության մեջ քիչ չէին նաև ակնարկները ուղղված հենց ադրբեջանական կողմին, որովհետև մի շարք դրույթներ ձևակերպված էին երկիմաստ, որոշ դեպքերում դրանք մեկնաբանվում էին ընտրողաբար, այդ թվում ՝ նաև ադրբեջանական կողմում, բայց ավելի խորը վերլուծելիս և տեղատակերին ուշադրություն դարձնելիս տեսնում ենք, որ քիչ չեն Ադրբեջանին ուղղված մեսիջները»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց մեկ այլ նրբություն ևս. վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական կողմում նկատվում է տակտիկական որոշակի փոփոխություն: «Մասնավորապես, իրենց կողմից փորձ է արվում ներկայանալ որպես բանակցությունների կառուցողական կողմ: Եթե տարիներ շարունակ միջազգային հանրությունն ու համանախագահները քննադատում էին Ադրբեջանին ապակառուցողական լինելու համար, այժմ նրանք փորձեցին ձեռնարկել, այսպես ասած, իմիջային փոփոխություն՝ միևնույն ժամանակ փորձելով հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ, որը փորձում է տապալել բանակցությունները:

Իհարկե, Հայկական կողմը հստակ հայտարարություններով հանդես եկավ, որ հանձնառու է շարունակել բանակցային գորընթացը, որևէ նախապայման առաջ չի քաշում, և, ըստ էության, ադրբեջանական այդ թեզերը որևէ հիմնավորվածություն չունեն: Այժմ կարծես Ադրբեջանը մի կողմից փորձում է շարունակել այդ գիծը, սակայն մյուս կողմից իմիջային փոփոխությունն ուղղված է միայն արտաքին լսարանին, որովհետև ներքին լրասարանի Ադրբեջանը շարունակում է աշխատել նույն գործիքակազմով և ոճով»,- նշեց մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ