Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ադրբեջանի ԶՈւ չհայտնած կորուստ` թաղված «Պատվո ծառուղում»

am es
adrbejani-zou-chaytnac-koroust-taxvac-patvo-carouxoum

Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հայտնվել:

Սեպտեմբերի 10–ին Բաքվի երկրորդ «Պատվո ծառուղում» (II Fəxri xiyabanı) կանգնեցվեց հուլիսի 24–ին կործանված ՄիԳ-29-ի օդաչու Ռեշադ Աթաքիշիևի գերեզմանաքարը։ Այնտեղ սովորաբար հուղարկավորվում են Ադրբեջանի ԶՈւ այն զինծառայողները, որոնք մահացել են ռազմական գործողություններում կամ զինված ուժերում մեծ ներդրում են ունեցել։

Օդաչուի գերեզմանաքարի լուսանկարներից մեկում երևում է Աթաքիշիևի կողքին թաղված մեկ այլ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Ղազիև Կամիլ Զաուր օղլուի (Qaziyev Kamil Zaur oğlu) գերեզմանաքարը։ Ըստ քարի վրա փորագրված տարեթվի՝ նա մահացել է 2019թ․ հուլիսի 15-ին։

Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը
Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը
Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը
Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը

Կամիլ Ղազիևի մասին այլ տեղեկություններ գտնել չհաջողվեց: Հայտնի չէ՝ կորուստը մարտական է, թե ոչ մարտական:

Կարևոր է նշել, որ կորուստները թաքցնելու Ադրբեջանի քաղաքականությունը թափ ստացավ 2014թ. օգոստոսյան մարտերից հետո. սեպտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով խստորեն սահմանափակվեց լրատվամիջոցների՝ առաջնագծի և բանակի մասին տեղեկություններ հրապարակելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 39 կորստի մասին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ