Ադրբեջանն անգամ պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստանի կյանքը հնարավորինս բարդացնելու համար. Տաթև Հայրապետյան

adrbejann-angam-pastonakan-makardakov-haytararel-e--or-amen-inc-anelou-e-hayastani-kyanqe-hnaravorins-bardacnelou-hamar-tate-hayrapetyan

Թեև սահմանին հարաբերական անդորր վիճակը շարունակվում է և լարվածություն, որպես այդպիսին, չունենք, սակայն բնականաբար դա չի թուլացնում մեր զգոնությունը, քանի որ Ադրբեջանը տարիների ընթացքւոմ ապացուցել է, որ անկանխատեսելի է: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

«Կարծում եմ, դրական է, որ արտգործնախարարների հանդիպումները հաճախակիացել են: Ըստ այդմ, պարզ կլինի, թե Ադրբեջանը որքանով է պատրաստ խորրացնելու փոխվստահության մթնոլորտը և խոսելու խաղաղության մասին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպմանը, Տաթև Հայրապետյանը նշեց. «Տեղյակ ենք, որ առանձին հանդիպումներ տարբեր միջոցառումների շրջանակում Փաշինյանի և Ալիևի միջև եղել են: Կարծում եմ՝ այս տարվա ընթացում կկազմակերպվի հանդիպում ղեկավարների միջև, և ըստ իս՝ արտգործնախարարների ջանքերը դրան են ուղղված»:

Ինչ վերաբերում է քարոզչական դաշտում ադրբեջանական ծուղակներին, պատգամավորը նատեց. «Ադրբեջանն անգամ պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստանի կյանքը հնարավորինս բարդացնելու համար»:

Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի տեսանյութում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ