Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ. Ադրբեջանի ԱԳՆ

am
adrbejanoum-bnakvoum-e-30-hazar-hay-adrbejani-agn

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովային, ով հունվարի 10-ի Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել Բաքվին, որի ղեկավարությունը, ֆաշիստական ավանդույթներին համապատասխան, շարունակում է արգելել ՌԴ հայազգի քաղաքացիներին այցելել Ադրբեջան: Վերջին այդպիսի դեպք տեղի էր ունեցել 2018 թ-ի դեկտեմբերի 29-ին, երբ Բաքվի օդանավակայանից ՌԴ էին վտարել այդ երկրի քաղաքացի Քրիստինե Գևորգայնին:

"Օբորոտկա" տալով ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակին Ադրբեջանի արտգործնախախարության մամլո խոսնակ Լեյլա խանումը,իր կարծիքով, ռուսաստանցի իր կոլեգային "տեղը դնելու" նպատակով կրկին վերջինիս հիշեցրել է,թե ինչ սարսափելի հանցանքներ են գործել հայերն Ադրբեջանում՝ անգիր արված 1 միլիոն փախստականների և օկուպացված տարածքների մասին բարբաջելով,հետո անդրադարձել է Հայաստանի մոնոէթնիկ լինելու համգամանքին,իսկ վերջում էլ ալամ աշխարհին կրկին հիշեցրել է,որ հայերն Ադրբեջանում իրենց հիանալի են զգում...Այնքան լավ են ապրում Ադրբեջանում, որ հայերի թիվն այդ երկրում,ըստ ստախոս թրքուհու կազմում է 30 հազար...Այո՛,ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի,Ադրբեջանում այդքան հայ է բնակվում:

Հիշեցնեմ,որ այս ֆանտաստիկ թիվն պաշտոնական Բաքուն բարձրաձայնել էր դեռ մի քանի տարի առաջ,որն օգտագործվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ օտարերկրյա դիվանագետներին, լրագրողներին, քաղաքագետներին և այլ մասնագետների խաբելու համար՝ Ադրբեջանը ներկայացնելու որպես բազմազգ երկիր,որտեղ բնակվող բոլոր ժողովուրդները,և նույնիսկ հայերը,շատ լավ ապրում են միմյանց հետ և որ Արցախյան շարժումը Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից նախաձեռնված հակաադրբեջանական քաղաքականություն է և Ադրբեջանում բնակվող հայերը,իբրև թե,դեմ են Արցախի անկախությանը...


30 հազար թիվը բարձրաձայնելով պաշտոնական Բաքուն նաև փորձում է ինքնամաքրվել իր խայտառակ անցյալից և ապացուցել միջազգային հանրությանը,որ 1988 և 1990 թվականների Սումգայիթի և Բաքվի ջարդերը հնարված են հայերի կողմից և Ադրբեջանում երբևէ հայերի ջարդեր տեղի չեն ունեցել...


Պաշտոնական Բաքվում առաջնորդվում են ֆաշիստական Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսի՝ "Որպեսզի սուտը դառնա ճշմարտություն նա պետք է ավելի լկտի լինի" կարգախոսին համապատասխան...
Իմ կողմից ավելացնեմ,որ սուտը բարձրաձայնողը ևս պետք է ոչ պակաս լկտի լինի քան իր հնչեցրած սուտը...Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան իր լկտիությամբ բացարձակ չի զիջում ապշերոնյան սուլթանիկին,ով և համարվում է Ադրբեջանում հայատյացության քաղաքականության ամենակարկառուն ներկայացուցիչը...
Ի դեպ,էքստազի մեջ հայտնված Լեյլա Աբուլաևան Մարիա Զախարովային մեղադրել է հակաադրբեջանական սադրանքներ հրահրելու մեջ,որոնք,ըստ պրիմիտիվ թրքուհու չեն կարող ազդել ռուս-ադրբեջանակն հարաբերությունների վրա,ինչպես նաև մեղադրել է վերջինիս Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները փչացնելու մեջ,քանի որ ՌԴ ԱԳՆ-ում,չզարմանաք,շատ անհանգստացած են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ...Լեյլա խանումի խառնաշփոթ մտքերի այս տարափն ավելի շատ հիշեցնում են զառանցանք,քանի որ շատ տխուր է,եթե Ալիևի մանկլավիկուհին չգիտի,որ Զախարովան չի կարող ասել մի բան,որը համաձայնեցված չէ Կրեմլի հետ և ՌԴ ԱԳՆ-ն վարում է այն արտաքին քաղաքական գիծը,որը թելադրվում է Վ.Պուտինի կողմից...


Բացի այդ,եթե Զախարովայի ելույթը չի վնասում ռուս-ադրբեջանակն հարաբերություններին,ապա ինչու: է Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպես լարվել և հիստերիայի մեջ ընկել...
Չնայած,Ադրբեջանում սիրում են ինքնախաբեությամբ զբաղվել ,և երբ իրենց Մոսկվայից կամ այլ մայրաքաղաքից "պատին" են դեմ տաիլս,ապա Բաքվում շատ արագ գտնում են այդ ամենի մեղավորներին,որոնք ինչպես միշտ հայեր են կամ հայկական լոբբիին ծախված օտարերկրացիներ...
Իսկ սեփական նավթախավիարային դիվանագիտության և ամեն բան գնելու և կեղծելու քաղաքականության մասին,որը բազմաթիվ ձախողումներ է ունեցել,Բաքվում գերադասում են լռել...
Հ.Գ.2019 թվականը Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշեց սկսել վաղուց մոռացված "Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ" կեղծքիքը ռեինկարնացնելով:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

քաղաքագետ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ