Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի երկու զինծառայող Է զոհվել

am
afxanstanoum-nato-i-erkou-zincarayox-e-zohvel

Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող Է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Վճռորոշ աջակցություն» գործողության հրամանատարությունը, որը երկրում անցկացնում Է ՆԱՏՕ-ն:
«Զինծառայողներից մեկը Ռումինիայից Էր, երկրորդը՝ ԱՄՆ-ից»,-ասվեծ Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է առաքելության կայքում: Տեղի ունեցածի մանրամասները չեն ճշտվում:
Սեպտեմբերի 5-ին Քաբուլի Շաշ Դարաք շրջանում, որտեղ տեղավորված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, ԱՄՆ-ի դեսպանատունը եւ կառավարական շենքերը, տեղի Է ունեցել պայթյուն: ՆԳ նախարարության տվյալներով՝ գործի Է դրվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան:
Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել Է հանրապետության ազգային անվտանգության վարչության հսկիչ անցակետը: Վերջին տվյալների համաձայն, զոհվել Է տասը մարդ, տուժել Է առնվազն 42 հոգի:
«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել Է պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ