Ագարակ քաղաքում 20 զինծառայող բնակարան է ստացել

am
agarak-qaxaqoum-20-zincarayox-bnakaran-e-stacel

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա մասնավորապես նշել է. «20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ