ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրենին

am
agn-glxavor-qartouxare-handipel-e-gdh-agn-kentronakan-glxavor-varcoutyan-tnorenin

Սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրեն Մարիա Մարգարետե Գոսսեի (Maria Margarete Gosse) հետ:

Երկուստեք արժևորվեց Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ առկա է երկկողմ փոխշահավետ համագործակցության դեռևս չիրացված ներուժ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ փոխգործակցության զարգացման դրական դինամիկան լինելու է շարունակական:

Զրուցակիցները մանրակրկիտ քննարկեցին անձնակազմի կառավարման, բյուջետային, կրթական ոլորտներում ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարություններում իրականացվող, այդ թվում` երիտասարդ դիվանագետների վերապատրաստման գործընթացները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապահովելու երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային երկխոսության շարունակականությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ