Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

ԱՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների շուրջ քննարկում է անցկացվել

am
ah-oum-hasmandamoutyoun-ounecox-ancanc-xndirneri-sourj-qnnarkoum-e-anckacvel

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Պաշտպան Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է ՄԻՊ հաստատության ծրագրերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ շեշտադրելով իր պատրաստակամությունը հետևողական ուշադրության ներքո պահել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրները և նպաստել դրանց համակարգային լուծմանը:

Պաշտպանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ հասարակության քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում նրանց ներգրավվածության, հաշմանդամների կրթության, կարողությունների զարգացման, զբաղվածության, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և մի շարք այլ հարցերի: Նա հատուկ ուշադրության է արժանացրել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը՝ այն համարելով և՛ հաշմանդամների, և՛ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր:

Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ ջանքերով աշխատեն մեկ հիմնական նպատակի համար, այն է՝ հաշմանդամների համար ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ ինքնուրույն իրացնելու իրենց իրավունքները:

Մասնակիցների միջև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ պայմանավորվելով որոշ գործնական քայլերի շուրջ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ