Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

ԱՀԿ-ի 11-12 երկիր դիմել են Հայաստանին, որ բարձրացված մաքսատուրքերի մասով վերաբանակցում իրականացվի. Ալբերտ Բաբայան

ahk-i-11-12-erkir-dimel-en-hayastanin--or-barcracvac-maqsatourqeri-masov-verabanakcoum-irakanacvi-albert-babayan

Այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց, թե Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսատուրքերի բարձրացման ֆոնին Հայաստանի համար ի՞նչ իրավիճակ է ստեղծվում:

Դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին, Մելքումյանը նշեց. «Կա՞ն արդյո՞ք դրույթներ, որ խանգարում են, որպեսզի մենք կարողանանք ի շահ մեր պետության հարցադրումներ անել ԵԱՏՄ-ում: Օրինակ մենք գիտենք, որ 3-5 տարի էր տրված Հայաստանին, որ զգայուն ապրանքների համապատասխան մաքսատուրքերը բարձրացվեին: Եթե չեմ սխալվում, 752 ապրանքների գծով մեզ մոտ բարձրացումներ էին նախատեսված, որովհետև մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ էինք և ունեցել ենք 0 տոկոս մաքսատուրքեր, իսկ հիմա մաքսատուրքերը բարձրանում են ասենք 30 կամ 50 տոկոսով:

Երկրորդ, մենք խնդիրներ ունենք նաև ԱՀԿ-ի հետ կապված, որովհետև եթե երրորդ երկրից ապրանքներ էին գալիս Հայաստան ցածր մաքսատուրքերով, հիմա այդ մաքսատուրքերը բարձրանում են ԵԱՏՄ տարածքում, և ստացվում է՝ կա՛մ քիչ ապրանքներ են գալու Հայաստան, կա՛մ չեն գալու, որովհետև այդ երկրները տուժելու են:

Այժմ հարց՝ կա՞ն դեպքեր, երբ մեր պետությունը հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի առջև, որ այդ մաքսատուրքերը իջեցնենք»,- ասաց նա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը նշեց, որ իրոք մաքսատուրքերի հետ կապված կան խնդիրներ, սակայն ԵԱՏՄ-ում դրանք ներկայացնելու համար օրենսդրական խոչընդոտներ չկան. «Քանի որ անցած տարիներին մեր մաքսատուրքերը բարձրացան, Առևտրի համաշխարհային կազմակերպության 11-12 երկիր դիմել են Հայաստանին, որ այդ բարձրացված մաքսատուրքերի մասով վերաբանակցում իրականացվի: Ըստ այդմ, կարող է լինել մաքսատուրքերի իջեցում որոշակի ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն այդ երկրների համար:

Մենք պատրաստել ենք առաջարկություն և ներկայացնելու ենք ԵԱՏՄ: Դա նորմալ գործընթաց է, քանի որ այլ անդամ երկրներ ևս իրենց համար զգայուն ապրանքատեսակի մասով նման առաջարկներ անում են»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ