Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպել է ՀՀ ԵՄ պատվիրակության հետ

am
aj-lousavor-hayastan-xmbakcoutyoune-handipel-e-hh-em-patvirakoutyan-het

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամներին:

Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին եւ առաջիկա ծրագրերին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:

Կողմերը քննարկել են իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից:

Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ