Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԱԺ-ում նախատեսում ենք կազմակերպել շախմատի մրցաշարեր՝ երեխաների և պատգամավորների մասնակցությամբ. Հայրապետյան

am
aj-oum-naxatesoum-enq-kazmakerpel-saxmati-mrcasarer-erexaneri-e-patgamavorneri-masnakcoutyamb-hayrapetyan

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինչպես գիտեք, հուլիսի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես շախմատի միջազգային օր: Հաշվի առնելով մեր հանրապետությունում շախմատի կարևորությունը, ինչպես նաև ցանկանալով նպաստել շախմատի հետագա տարածմանը՝ ՀՀ Ազգային ժողովում նախատեսում ենք կազմակերպել մրցաշարեր՝ երեխաների և ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:

Այսպիսով, մեր առաջին քայլով կազմակերպում ենք շախմատային փառատոն՝ երեխաների համար։ Փառատոնին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները:

Մրցաշարը կանցկացվի ս/թ հուլիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, 7 տուրով: Յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 10 րոպե ժամանակ: Առաջին երեք տեղ զբաղեցնողները կստանան մրցանակներ ԱԺ նախագահի կողմից:

Եթե հետաքրքրված եք, ապա խնդրում ենք ձեր երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային տարբերակը և լուսանկարն ուղարկել ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի՝ gkm@parliament.am էլ.հասցեին: Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 18-ը՝ ժամը 13։00-ն։

Լրահոս

Նմանատիպ նորություններ