Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

ԱԺ փոխնախագահների թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Մանել Թանդիլյանն ու Վահե Էնֆիաջյանը

am
aj-poxnaxagahi-teknacounern-en-alen-simonyane--lena-nazaryane--vaheenfiajyane

7-րդ գումարման Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թկնածությունը: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Վերջինիս առաջադրված միակ թեկնածուն էր: Արարատ Միրզոյանի թեկնածությանը կողմ քվերակեց 132 պատգամավորից՝ 131-ը:

Լենա Նազարյանին որպես ԱԺ փոխնախագահի, հարց ուղղեց ընդամենը մեկ պատգամավոր:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ փոխնախագահի երրորդ թեկնածուն պետք է ընտրվի քաղաքական ընդդիմությունից: Այս պաշտոնում ԱԺ քաղաքական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, առաջադրել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Ներկայացնելով իր գործընկերոջը, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսպիսի գնահատական տվեց նրան՝ «Էնֆիաջյանը ազնվաբարո մարդ է»: Եվ հորդորեց բոլորին քվեարակել վերջինիս օգտին:

Ի դեպ, ամբիոնին մոտեցած Վահե Էնֆիաջյանին ընդամենը 2 պատգամավոր հարց ուղղեց:

«Լուսավոր Հայաստանը» առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Ասենք, որ ընդդիմադիր փոխնախագահների մրցակցությունը ընթանում է ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջև:

Բնականաբար, ԱԺ փոխնախագահների ընտրությունը կախված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ձայներից, և քաղաքական մեծամասնությունն արդեն իսկ կայացրել է իր որոշումը՝ ձայնը տալ ԲՀԿ խմբակցության թեկնածուին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ