Աջակցություն կտրամադրվի տարերային աղետներից տուժած համայնքներին

am
ajakcoutyoun-ktramadrvi-tarerayin-axetneric-toujac-hamaynqnerin

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 487 մլն 331 հազար դրամ:

Այս մասին որոշումն ընդունվել է այսօրվա կառավարության նիստի ընթացքում:

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման համար: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

Ֆինանսական միջոցները տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։

Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 187,783.9 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 59,983.9 հազար դրամ` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 8,764.3 հազար դրամ` համաձայն N 2 հավելվածի,

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 6,480.0 հազար դրամ` համաձայն N 3 հավելվածի,

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 5,276.5 հազար դրամ` համաձայն N 4 հավելվածի,

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 16,133.3 հազար դրամ` համաձայն N 5 հավելվածի,

6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 27,080.2 հազար դրամ` համաձայն N 6 հավելվածի,

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 64,065.7 հազար դրամ` համաձայն N 7 հավելվածի,

Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ