Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

am
alen-simonyani-glxavorac-patvirakoutyoune-kmekni-sankt-peterbourg

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 15-17-ը նեռառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (2019 թվականի ապրիլի 15-18-ը ներառյալ), ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Արման Աբովյանը եւ Հարություն Բաբայանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ