Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը

am en ru
aleq-e-mari-manoukyan-gancatoune

Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը կառուցվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության օրոք` 1982 թ. բարերարությամբ ամերիկահայ ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների: Գանձատուն-թանգարանի ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է:

Այստեղ են պահվում և երկու ընդարձակ սրահներում ցուցադրվում դարերով հայորդիների կողմից ստեղծված հոգևոր և մշակութային արժեքներ` եկեղեցական սրբություններ ու մասունքներ, կիրառական արվեստի նմուշներ, խորանի վարագույրներ, հին հայկական գորգեր, որոնք հավաքվել են Մայր Աթոռում աշխարհի տարբեր կողմերից:

Առանձին մի սրահում ցուցադրվում են նաև տարբեր շրջաններում Հայոց Հայրապետներին ընծայված արժեքավոր նվերներ:

2013 թ.  Գանձատանը սկսեց գործել նաև Մայր Աթոռի ձեռագիր մատյանների արժեքավոր հավաքածուի «Կառլ և Էմմա Սողոյաններ» ցուցասրահը:

 

Աղբյուրը՝ http://armchurch.info

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ