Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ալեքսիս Օհանյանը կլինի Երևանում անցկացվելիք WCIT 2019-ի մոդերատորը

am en
aleqsis-ohanyane-klini-ereanoum-anckacveliq-wcit-2019-i-moderatore

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կլինի Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) մոդերատորը։ Այս մասին նշվում է WCIT 2019-ի Ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրության համաձայն՝ Ալեքսիս Օհանյանը կօգնի ճանապարհ հարթել նոր ստարտապերի համար և կկիսվի թարմ գաղափարներով, խորհուրդներով և սեփական մտահղացումներով։

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնական անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ