Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը՝ հայերեն

aleqsis-ohanyani-aranc-touyltvoutyan-bestselere-hayeren

Ես շատ շնորհակալ եմ, իսկապես հրաշալի է: Այսպիսին էր գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի գնահատականն իր հեղանակած գրքի՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգամանության վերաբերյալ:

«Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունցեցավ այսօր Երևանում, Օհանյանը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները:

«Գիրքն այն մասին է, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, ոչ թե կառավարվելու: Գրքում իրական հերոսներ են՝ իրական պատմություններով: Առանցքը ձեռնարկատերերն ու սթարթափերներն են, այնուամենայնիվ, ինչպես գրքում է նշվում, նախաձեռնողականությունը միայն ձեռնարկատերերին բնորոշ չէ: Գրքի հայերեն թարգմանությունը հնարավոր չէր դառնա, եթե 3 կարևորոագույն բաղադրիչ չլիներ՝ նախաձեռնողականությունը, ազատ գաղափարների հանդեպ բաց լինելը և համացանցը»,- իր խոսքում նշեց գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը՝ ընդգծելով, որ գիրքը մոտիվացնող է բոլորի համար:

Վերջինս հավելեց, որ գրքում կենտրոնական դիրք է գրավում նաև այն գաղափարը, որ եթե դու ունես հիանալի միտք, վստահ ես,  որ այն իրատեսական է և իրագործվելու է, ուրեմն դու կարիք չունես թույլտվություն հարցելու: Դու պետք է գործես առանց կասկածների, պետք է վերլուծես, փորձարկես:

Ելույթ ունեցավ նաև օրվա հերոսը՝ գրքի հեղինակ Ալեքսիս Օհանյանը: «Ես շատ շնորհակալ եմ, իսկապես հրաշալի է»,- ասաց Օհանյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումներ են ունցել գրքի հայերեն թարգմանության գործում:

«Ես միայն ամերիկահայ չեմ, ով ծնվել է ապրիլի 24-ին: Ես մեկն եմ, որ իսկապես ուզում  է, որ այս երկիրը և նրա մարդիկ ռեալիզացնեն իրենց ողջ ներուժը: Մենք շարունակում ենք ավելի շատ հնարավորություններ ունենալ, և ես հուսով են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ ոլորտում հազարավոր տարիների գործադրևած ջանքերի շնորհիվ  մենք իսկապես առաջ կընթանանք: Ողջ աշխարհում այնքան մարդիկ կան,որոնք ոգեշնչված են նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից: Մենք այնքան բան ենք արել, ձեռքբերումներ ունեցել: Եվ հույս ունեմ, որ այս գիրքը կլինի դրա մի փոքրիկ մասնիկը»,- նշեց վերջինս:

Օհանյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու իր կինը՝ Սերենա Ուիլյամսը, և դուստրը՝ Օլիմպիան, այժմ իր հետ Հայաստանում չեն: Ալեքսիսիը նշեց, որ իր թենիսիստուհի կինն այս օրերին շատ զբաղված է,  բայց հույս հայտնեց, որ շուտով իր ընտանիքով կկարողանա այցելել Հայաստան:

Լրահոս

Նմանատիպ նորություններ