Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ալիևը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբեն Ռուբինյան

am
aliee-ci-ouzoum-hakamartoutyan-xaxax-hangoucaloucoum-rouben-roubinyan

Իլհամ Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է , որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական չէ և, ըստ էության,  չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի նախօրեին արած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում անդրադարձել էր ՀՀ վարչապետի՝ «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը, նշելով, որ «Ղարաբաղը ադրբեջանական երկիր է»: Նա ասել էր, թե  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: «Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ»,- հայտարարել էր Ալիևը:

«Ի՞նչ էր ՀՀ վարչապետի ասածը, որ կա հակամարտություն և այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում: Եթե մենք ուզում ենք հասնել այդ հանգուցալուծմանը, անհրաժեշտ է, որ և՛ ՀՀ ժողովուրդը, և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձյան լինեն այդ հանգուցալուծմանը: ՀՀ վարչապետ ակնկալում էր, որ մյուս կողմը ևս կընդունի այս առաջարկը, բայց Ալիևի պատասխանը ցույց է տալիս , որ նա չի ընդումում ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևը և չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այս օրերին սահմանին հայկական կողմը ունեցավ զոհ և վիրավոր զինծառայող, ԱԺ պատգամավորը նշեց. «Ինչպես ասացի՝ կա բանաձև, որն, ըստ էության, հակամարտության հանգուցալուծման միակ բանաձևն է: Իսկ այդ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ընդունում բանաձևը և շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ