Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ալիևը հարձակում է նախապատրաստում Արցախ դեմ. Դավիթ Շահնազարյան

am es
aliee-harcakoum-e-naxapatrastoum-arcax-dem-davit-sahnazaryan

Ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետություն-Ադրբեջան շփման գծում. այս հարցի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր խոսել է Դավիթ Շահնազարյանը, որն օրեր առաջ խոստացել էր բացահայտումներ անել Արցախի հետ կապված:

«Դեռևս մայիսից Ադրբեջանը փորձում էր ինչ-որ բլուրներ կառուցել շփման գծում, բայց մեր կողմից՝ անընդհատ արգելափակվող կրակով, շինարարական աշխատանքները դադարեցվում էին»: Ի՞նչ բլուրների մասին է խոսում Շահնազարյանը: Նա նախ տեղեկացրեց, որ դրանք գտնվում են շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա և ունեն բավականին մեծ՝ 12-15 մետր բարձրություն:

Ապա լրագրողներին ցուցադրեց ադրբեջանցիների պատրաստած բլուրների նկարները, ու տեղեկացրեց, որ դրանց ուղղված աշխատանքները սեպտեմբերից ավելի ակտիվ բնույթ են կրել, իսկ այսօր դրանց մեծ մասն արդեն պատրաստ է:

Շահնազարյանը ներկայացրեց ռազմական փորձագետների կարծիքները հիշյալ բլուրների մասին.

«Ընդհանրապես, նման շինություններն ունեն կրկնակի նշանակություն՝ պաշտպանվելու ու հարձակվելու համար: ԼՂ հակամարտության համատեքստում, հաշվի առնելով՝ թե՛ հայկական կողմերի քաղաքականությունը, որն հարձակում չի նախատեսում, թե Ադրեբանի քաղաքականությունը, որ մշտապես խոսում է պատերազմի մասին, այս ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն»,-ասաց Շահնազարյանը,

Նա իր տարակուսանքն հայտնեց այն առնչությամբ, որ Փաշինյանը նման մարդուն.

«Տեսնեք, թե ի՞նչ է տեղի ունենում. կիրթ մարդը, ինչպես Ալևին անվանեց Փաշինյանը, շարունակում է իր քաղաքականությունը. Մի կողմից, Նախիջևանում կառուցված «իքս» հենակետերը կարող են ցանկացած պահի հարվածներ հասցնել մեզ, մյուս կողմից, Արցախից նրանք հարձակման են նախապատրաստվում»:

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա. «Փաշինյանը այդ կիրթ մարդու՝ Ալիևի քայլերի մասին ոչինչ չի խոսում, Դուշամբեյում ՝ վերելակի մեջ կայացած հանդիպումից հետո, նա որևէ քննադատական խոսք չի ուղղում Ալիևի հասցեին: Մինչդեռ տեսեք նրա հռետորաբանությունը՝ ուղղված Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին: Ի՞նչ է կատարվում: Բացատրությունը թողնում եմ ձեզ»:

Շահնազարյանը՝ կրկին հայատարարեց այն պահին, երբ Ալիևը նախապատրաստվում է հարձակման Արցախ դեմ, մինչդեռ այս նույն ընթացքում ՀՀ վարչապետը իր խոսքով է հարձակվում Արցախի ու Արցախի ռազմական ղեկավարության վրա. «Ես հեռու եմ այն կարծիքից, որ սա անփորձություն է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ