Ալիեւի ֆիասկոն

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Աղդամի շրջանում էր, որտեղ ,,մուղամի տան,, բացման արարողությանը դարձյալ միլիտարիստական հռետորաբանություն օգտագործեց: Փորձագիտական շրջանակներում դա գնահատվեց որպես նահանջ Դուշանբեի պայմանավորվածություններից եւ վերադարձ նախկին կոշտ դիրքորոշմանը:
Բայց պարզվում է, որ Ալիեւի այդօրինակ կեցվածքն ունի իր բացատրությունը: Ռուսաստանյան ,,Կոմերսանտին,, իրազեկ աղբյորներից հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հանդես է եկել միջոցառմանն Իլհամ Ալիեւին հյուրի կարգավիճակով հրավիրելու նախաձեռնությամբ: Գաղափարը գործուն աջակցություն է գտել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մոտ:
Ռուսաստանյան լրատվամիջոցների աղբյուրները չեն մանրամասնել՝ ինչպես է դրան արձագանքել Ռուսաստանի նախագահ Պուտինը, բայց կարելի է ենթադրել, որ նա նույնպես դեմ չէր լինի, որ Ալիեւը ներկա գտնվեր ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովին: Նախաձեռնությանն, ինչպես տեղեկացրել են ,,Կոմերսանտի,, աղբյուրները կտրուկ դեմ է արտահայտվել Հայաստանը: Այս առթիվ ,,Կոմերսանտը,, հարցում է արել Հայաստանի ԱԳՆ-ին, որտեղից հնչել է ստանդարտ պատասխան. ,,Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում,,:
Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե խնդիրը չի քննարկվել, եւ Ադրբեջանի նախագահն անհամբեր չի սպասել Աստանա այցի հրավերի: ,,Կոմերսատնի,, տեղեկությունները վստահելի են թվում այն իմաստով, որ ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի օրակարգում առանցքային հարցերից մեկը կազմակերպության ասոցացված անդամի կամ գործընկերոջ կարգավիճակի կանոնակարգումն է, իսկ փորձագիտական հանրությունը վաղուց այն կարծիքին է, որ համապատասխան իրավական հիմքեր ստեղծվելու դեպքում կազմակերպության ասոցացված անդամի կամ գործընկերոջ առաջին եւ ամենահավանական թեկնածուն կլինի Ադրբեջանը:
Ռուսաստանյան աղբյուրները գրում են, որ այդ հարցում առաջարկվում է այնպիսի լուծում, երբ ՀԱՊԿ-ին ասոցացավելու կամ նրա գործընկեր դառնալու դեպքում կազմակերպության անդամ բոլոր երկրների համաձայնությունը կարող է եւ պարտադիր պայման չդիտվել:
Սա ակնհայտորեն վերաբերվում է Հայաստանին, որը պաշտոնապես հայտարարել է, թե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց հարուցվելու դեպքում կօգտագործի վետոյի իրավունքը: Կարելի է ենթադրել, որ Հայաստանը պնդել է, որ ասոցացված անդամի կամ գործընկերոջ դեպքում նույնպես պետք է հիմք ընդունել ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը եւ կտրուկ առարկել Իլհամ Ալիեւին Աստանա հրավիրելու գաղափարի դեմ: Սա կարելի է համարել Ադրբեջանի նախագահի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ պարզ է, որ մինչ այդ պաշտոնական Բաքուն համապատասխան խողովակներով աշխատանքներ է տարել Ղազախստանի, Բելառուսի եւ, ամենայն հավանականությամբ, նաեւ Տաջիկստանի հետ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը խառնել է Իլհամ Ալիեւի ծրագրերը:
Ըստ ամենայնի, չի հաջողվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը տեղափոխել մի հարթակ, որտեղ Ադրբեջանը քաղաքական լուրջ աջակիցներ ունի ի դեմս Ղազախստանի եւ Բելառուսի: Եւ դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը վերստին անցել է սպառնալիքների լեզվին: Պաշտոնական Բաքվի դիվանագիտական զինանոցը խիստ զգալիորեն մաշվել է: Մնացել է մի գործիք՝ պատերազմի վերսկսման շանտաժը, որից էլ կառչել է Իլհամ Ալիեւը:
Սպասվում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը կընդունի ամփոփիչ հայտարարություն: Ամենայն հավանականությամբ դրանում անդրադարձ կլինի նաեւ պոստխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորմանը՝ խաղաղ-բանակցային հիմքով: Նույնը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դիվանագիտական առումով Ադրբեջանը հայտնվել է մեկուսացման մեջ: Կգնա՞ Իլհամ Ալիեւը նոր արկածախնդրության: Տրամաբանական է թվում, որ կարգավորման բանակցությունները կշարունակվեն:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ